ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:
«Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանության ոչ մի դեպք: Վիրավորման մեկ դեպք ունենք Շուշիում: Էս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա: Զինադադարի խախտում եղել է, օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ մեր դիրքերին ուղղված: Բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, գրանցում ու փոխանցում խաղաղապահ ուժերին, որոնք քննություն են իրականացնում և հետո ներկայացնում են»,- նշեց նախարարը:
Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին ու խոսել այսօրինակ դեպքերի մասին:
«Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև: Մոտեցումը ձևավորված է հիմա, կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում խաղաղապահ ուժերին»,- նշեց նախարարը: