Անտարկտիդայում ձյունը կանաչավուն և մորեգույն երանգ է ստացել: Այս գույնը պայմանավորված է մանր ջրիմուռների զարգացմամբ, որոնք դիմացկուն են ծայրահեղ ցուրտ պայմաններում: Գիտնականները կարծում են, որ «ձյան ծաղկումը» նպաստում է կլիմայի փոփոխությանը։ Նրանք հավելում են, որ լայնածավալ ուսումնասիրություն կանցկացնեն: Իսկ մինչ այդ կարող ենք պարզապես հիանալ ձյան անսովոր երանգներով: