Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է «Իզվեստի» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

«Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Նա շատ ակտիվ սկսել է կոմպրոմատ հավաքել Օնիկի գլխավորությամբ բանակի ղեկավարների դեմ: Ավելին, նա հիմա ցուցակով զանգում է բոլորին, ովքեր այս կամ այն պատճառով հեռացվել են ԳՇ-ից եւ ՊՆ-ից, այդ թվում՝ կոռումպացվածներին, եւ կոչ է անում ԳՇ-ի դեմ ելույթներ ունենալ՝ խոստանալով նրանց վերադարձնել իրենց պաշտոնները, կոչումները եւ կերակրել պետության հաշվին: Անդոն, մենք երկար ձեռքեր ունենք, մենք քո եւ քո կամակատարների բոլոր քայլերը նախապես գիտենք»,-գրել է նա: