Կանադացի պատգամավոր և փաստաբան Ուիլյամ Ամոսը համայնքների պալատի առցանց հանդիպման ժամանակ զարմացրել է իր գործընկերներին: Տղամարդը նրանց առջև այնպիսի տեսքով է հայտնվել, որ հանդիպման մասնակիցները ստիպված են եղել ամոթից թաքցնել իրենց աչքերը:

Ուիլյամը էկրանին է հայտնվել ամբողջովին մերկ ՝ իր մարմնի ինտիմ մասը ծածկելով հեռախոսի տեսք ունեցող առարկայով: Պատգամավորը կանգնել է Կանադայի և Քվեբեկ նահանգի երկու դրոշների մեջտեղում: Ինչպես հետո պարզվել է, ինքն էլ է զարմացած եղել կատարվածից, գրում է The Daily Beast-ը: Ըստ Ամոսի` ինքը չի իմացել, որ այդ պահին գործընկերները տեսնում են իրեն:
 
«Սա ցավալի սխալ էր: Տեսանյութը միացավ պատահաբար, մինչ ես վազքից հետո աշխատանքային հագուստ էի հագնում: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում համայնքների պալատի իմ գործընկերներից»,- ասել է Ուիլյամը: