Հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը ես ճիշտ ուղղություն եմ համարում, բայց ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Дорога ложка к обеду и всему своё время»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։
«Այսինքն մենք պետք է հասկանանք, թե երբ դա անենք: Օրինակ, եթե իշխող կառավարությունը ստորագրեր 5+2 ձեւաչափով տարածքները տալու պայմանագիր, առանց պատերազմի եւ հետո հրադադարից 27 տարի անց բացեր ճանապարհները, դա կարելի էր հասկանալ, որ ամեն ինչ արվում է մեր երկրի զարգացման համար: Բայց այսօր, երբ մեր երեխաների արյունը չի չորացել, երբ անհետ կորածների դիերը չեն հայտնաբերվել, երբ ունենք գերիներ Ադրբեջանում, իհարկե, ժամանակը չէ ճանապարհները բացելու կամ բարիդրացիական բանակցությունների համար»,-ասաց նա: