Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը' Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց նրա փաստաբանը' Արա Զաքարյանը:

«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը եւ պահանջում է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Այվազյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էին դեպի Արցախ տանող ճանապարհները․ ակցիայի նպատական էր, որ իշխանությունները զենք տրամադրեն կամավորներին' Սյունիքի սահմանները պաշտպանելու համար: