Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից:
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է.
«Պալատը,
Լսելով քննարկումները,
արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,
նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,
կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»: