Մենք այս պահին զոհված զինծառայողների ծնողներով Հերացու դիհարեձարանի մոտ ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում ասաց Արսեն Ղուկասյանը՝ անհետ կորած զինծառայողի հարազատը:
«2 օր առաջ բացահայտվել է մի դեպք. մարմինները, որոնք որ նոյեմբերի 29-ին բերվել են, թվային անճշտություն կա: Այսինքն՝ ընդամենը 21 մարմին է եկել Արցախի դիահերձարան, բայց թվերով մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնաբերվել է: Հիմա տարբեր պահած տեղերից մարմիններ են ի հայտ գալիս, դրանք պահված են եղել սառնարաններում»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Հերացու դիահերձարանի մոտ գտնվող փողոցը: