Կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին, բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են Կենդանաբանական այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի Արեւիկ Մկրտչյանի նշանակմանը։
Աշխատակիցները նշում են, որ Արեւիկ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու նրա թիմակիցն է։
«Մենք այլևս ունենք կառավարման խորհուրդ, որին ուզում ենք հրավիրել արտահերթ նիստի՝ հասկանալու՝ ինչ է կատարվում մեր այգում: Ուզում են նախկինները նույն կազմով հետ գան, որոնք վատ կառավարման հետևանքով հեռացվել են հենց քաղաքապետարանի որոշումով: Հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ փրկելու Կենդանաբանական այգին: Մենք թույլ չենք տա, որ մեր այգին վերածվի ինչ-որ բիզնեսի»,- նշեց Հայրապետյան Էլիզան, որը զբաղվում է կենդանիների խնամքով:
Նա փաստում է, որ իրենց պայքարը անձնավորված չէ, պարզապես, նրանք պայքարում են, որ հները հետ չգան. «Մեր բողոքի ակցիան լինելու է շարունակական, ամեն օր ցույց ենք անելու, թող հանրությունը ևս մեզ միանա»,- ասաց այգու աշխատակիցը: