«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի և երջանկահիշատակ Իոսիֆ Կոբզոնի՝ խորը արմատներ ունեցող ընկերությունը շարունակում է իր պտուղները տալ Հայաստանի համար։
Իոսիֆ Կոբզոնի մշակութային հիմնադրամը 1 միլիոն ռուբլի է փոխանցել «Թովմասյան» հիմնադրամին, որը, ի հիշատակ մեր հերոսների, նախաձեռնել է հավերժության այգու կառուցման աշխատանքներ։
Իոսիֆ Կոբզոնն իր կյանքի ընթացքում մշտապես եղել է Հայաստանի կողքին և տարբեր բարեգործական ծրագրերով՝ սատարել է Հայաստանին ու Արցախին։ Այսօր էլ նրա գործի շարունակողը Կոբզոնի ընտանիքն է՝ մշակութային հիմնադրամի միջոցով։
Ի դեպ, այգին կառուցվում է մեծաթիվ շինարարների ներգրավվածությամբ և նախատեսված է բացել մոտ ժամանակներում։ Նախատեսվում է տնկել շուրջ 15 000 բերքատու ծառ։ Կլինեն նստարաններ, վահանակներ, ցայտաղբյուրներ և հուշարձաններ։ Այգին կառուցվում է Երևանից-Ապարան տանող ճանապարհի վրա՝ Սուրբ խաչի հարևանությամբ։
Թովմասյանների ընտանիքը, Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ, այնտեղ կառուցում է նաև ամբողջությամբ ապակեպատ եկեղեցի, որը իր տեսակով՝ առաջինը կլինի Հայաստանում։
Ներկայացնում ենք «Թովմասյան» հիմնադրամի հաղորդագրությունը`