Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ Վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։