««Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի՝ Վրաստան վերադարձի և հետագա ձերբակալման կապակցությամբ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին և ընդդիմությանը գործել զուսպ և պահպանել օրենքի գերակայությունը: Հիմնարար իրավունքները պետք է հարգվեն և համապատասխան օրինական ընթացակարգեր պետք է պահպանվեն», -»,֊ ասվում է ԵՄ֊ի տարածած հաղորդագրության մեջ:
Սահակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում՝ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 1 -ին: Մինչ այս, նախկին նախագահը ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ մինչև հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Վրաստանում նա մի քանի քրեական գործերով ներառվել է ներքին հետախուզման մեջ: Երկրի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն՝ սահմանը հատելուն պես:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «բոլոր կողմերը պատասխանատու են դեէսկալացիայի ջանքերում ներգրավված լինելու համար»: «Ներառական խորհրդարանական գործընթացը, քաղաքական կայունությունը և դատական համակարգը, որը վայելում է Վրաստանի քաղաքացիների վստահությունը, ասոցացման համաձայնագրին համապատասխան, ԵՄ-ի հետ Վրաստանի գործընկերության խորացման նախադրյալներն են», - ասել է նա: