Այսպես կոչված' Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսան Սաների մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հայտնվել համացանցում, որից հետո նա հրաժարական է տվել:
Նշվում է, որ տեսանյութը հրապարակվել է համացանցում թուրք մաֆիոզ Սեդաթ Պեկերի կողմից:
Կադրերում Սաները ձեռնաշարժությամբ է զբաղվում՝ տեսակապով դիտելով ներքնազգեստով մի կնոջ:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղական հրապարակումներին, Էրսան Սաները ստիպված է եղել լքել ոչ միայն վարչապետի պաշտոնը, այլև որոշել է ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից և լքել կուսակցության համագումարը:
Հատկանշական է, որ թուրք քաղաքական գործիչը սկանդալից հետո ասել է. «Դա միայն ես չեմ: Հարձակման են ենթարկվել իմ ընտանիքը, իմ կուսակցությունը և մեր քաղաքական ինստիտուտները»