Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունների արդյունքում ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում թույլատրվել է Բաղրամյան պողոտայով շարժվել դեպի վեր՝ անցնել ԱԺ շենքի, Ակադեմիայի, Սիրահարների այգու, ապա Բաղրամյան 26-ի՝ նախագահական նստավայրի մոտով։

«Դուք Բաղրամյան պողոտայի պատիվը բարձր պահեցիք, հիմա մեր ոստիկանները ճանապարհը կբացեն, մենք մայթերով կբարձրանանք, անցնելու ենք մեզ պատկանող շենքի կողքով, մեր ազգային օրհներգը կերգենք, ապա Պռոշյանով՝ ձախ, և նորից Դեմիրճյանով և Բաղրամյանով կիջնենք դեպի Ազատության հրապարակ, և մեր պայքարը կշարունակենք ուրբաթ օրը», - ասաց Հովհաննիսյանը:

Վերջիններս քայլերթով բարձրացան դեպի նախագահական նստավայր, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը երգեց ՀՀ օրհներգը և բարի գիշեր մաղթեց հավաքվածներին: