Երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, ազգությամբ եզդի Հնար Ղալոյանը սպասում էր ՀՀ նորընտիր նախագահին: Նա պնդում էր, թե ինքը բողոք ունի հայտնելու Սերժ Սարգսյանին:
«Ասելիք ունեմ, որ Հայաստանում մեզ ճնշում են, մենք փոքրամաս ազգ ենք, մեզ զոռով դուրս են հանում էս երկրից, որտեղ բողոքում ենք, մեր բողոքը հաշվի չեն առնում»,- ասաց 6 երեխաների մայր Հ. Ղալոյանը:
Վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Կոտայք գյուղում, որտեղ գյուղապետը, սակայն, նրա ասելով' զավթել է իրենց տունը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է գյուղապետը զավթել իր տունը, կինը պատասխանեց. «Որովհետև դարերով աչքը վերն էր, որովհետև իրենը բուն էր, իմը' տուն էր: Աչքր վրեն էր, մինչև վերցրեց»,- նշեց եզդի կինը, ում խոսքով' արդեն չորս տարի է' բողոքում է այս մասին, սակայն իր բողոքը տեղ չի հասնում:
Ավելի ուշ' կինը նշեց, որ գյուղապետը համաձայնության էր եկել իր ամուսնու հետ, և իր 100.000 դոլար արժողությամբ տունը գնել է 20.000 դոլարով: Կինը, սակայն, ասաց, որ ինքն ու իր ամուսինն ամուսնալուծվել էին այդ ժամանակ: «Գյուղապետը կեղծ դավերնեստ է սարքել, տունը վաճառել է, մեզ էլ Հայաստանի գրանցումից հանել է»,- ասաց Հ. Ղալոյանը: