ԱՄՆ հետախուզությունը չի հավատում, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կայքում ուրբաթ օրը հրապարակված զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարծում ենք, որ վիրուսը չի նախագծվել որպես կենսաբանական զենք»,- ասվում է փաստաթղթում։ Երկրի հետախուզական գործակալությունների մեծ մասը նույնպես կարծում է, որ վիրուսը «հավանաբար չի փոփոխվել գենետիկորեն»: Սակայն երկու հետախուզական գործակալություններ կարծում են, որ նման գնահատականների համար «բավարար տվյալներ չկան»։
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ նոր կորոնավիրուսը սկսել է տարածվել կենդանուց փոխանցման կամ լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Վաշինգտոնը հայտարարել է, որ Չինաստանի հետ համագործակցությունը, հավանաբար, անհրաժեշտ է նոր կորոնավիրուսի ծագումը պարզելու համար: