89 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս հեռուստառադիոհաղորդավար Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։

«Ցավալի լուրը ստացվեց մեր եթերից քիչ առաջ: Այսօր կյանքից հեռացավ Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը' մեր լեգենդար գործընկեր. ավագ ընկեր, շատերի համար իսկական ուսուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մահվան պատճառը չի նշվում։