ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի սահմանին ստեղծված լարվածությանը, կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի ակտիվացումը: Լրագրողների հետ հանդիպմանը Զախարովան նշել է.

«Համանախագահները նոյեմբերի 15-ի հայտարարությամբ խորը մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի առնչությամբ, շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը: Այժմ եռյակը Վիեննայում է՝ ընթացիկ իրավիճակի քննարկման համար: Մենք կրկին ընդգծում ենք համանախագահների՝ տարածաշրջան հնարավորինս արագ այցելելու կարևորությունը»: