Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շահագրգռված են Անդրկովկասում խաղաղությամբ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ես անձամբ մեծ ջանքեր եմ գործադրել այս գործընթացում: Ես բազմիցս խոսել եմ նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի հետ՝ առաջ քաշելով այս նախաձեռնությունը։ Վրաստանը միշտ ունեցել է և ունի իր ճիշտ տեղն ու դերը Կովկասում, և մենք պետք է ամրապնդենք դա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ձգտում են երկու երկրների հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակ, երբ հնարավոր կլինի քննարկել ենթակառուցվածքային, առևտրային, տնտեսական և այլ նախագծեր՝ կարծիք հայտնելով, որ ինքը կարևոր դեր է խաղում դրանում։