13 տարի անց Մոսկվայում կայացած հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մեկուկես ժամ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«13 տարի անց Մոսկվայում կայացած թուրք-հայկական բանակցություններն ավարտվել են։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տևել է 1,5 ժամ»,֊հաղորդում է հեռուստաալիքը։
Ուրբաթ օրը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար։