Beeline Armenia ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։
«Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար» , - հայտնում են ընկերությունից։