Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Ուկրաինայում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել դիտարկել արագ հեռանալու հնարավորությունը՝ հայտարարելով, որ երկրում անվտանգության իրավիճակը «անկանխատեսելի է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով»:

Անվտանգության հետ կապված իրավիճակը Ուկրաինայում «կարող է վատթարանալ՝ առանց չնչին ծանուցման», ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել էր չմեկնել Ուկրաինա։ Բացի այդ, Պետդեպարտամենտը որոշել է հետ կանչել դեսպանատան աշխատակիցների մի մասին եւ նրանց ընտանիքներին։