Միսս ԱՄՆ-2019-ին՝ Չեսլի Քրիսթին, մահացած են գտել Նյու Յորքում: Այդ մասին հաղորդել Է New York Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ: Մրցույթի 30-ամյա հաղթողի մարմինը հայտնաբերել են կիրակի օրը՝ հունվարի 30-ին, 60-հարկանի երկնաքերի մերձակայքում:
Քրիսթն ապրում Էր շենքի իններորդ հարկում, բայց վերջին անգամ նրան տեսել էին 29-րդ հարկում: Ինչպես գրում է հրատարակությունը, մահից առաջ Քրիստը գրություն է թողել, որտեղ նշել է, որ ցանկանում Է ամեն ինչ թողնել իր մորը: «Մենք բարոյալքված ենք եւ խորը վշտացած՝ ձեզ հաղորդելով մեր սիրելի Չեսլիի վախճանի մասին: Նա պայծառ լույս էր ճառագում, որն իր գեղեցկությամբ եւ ուժով պարգեւում էր մարդկանց ամբողջ աշխարհում:
Նա հոգ էր տանում, սիրում, ծիծաղում եւ շողում էր»,-ասվում է Քրիսթի ընտանիքի հայտարարության մեջ, որը մեջբերում է հրատարակությունը: Մահից ոչ շատ առաջ Քրիսթը գրառում էր հրապարակել Instagram-ում, որտեղ զետեղել էր իր լուսանկարը հետեւյալ մակագրությամբ. «Թող այս օրը ձեզ խաղաղություն բերի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: