Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները իմ ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ: Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու:
Ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով՝ կխնդրեի աջակցել ֆեյսբուքյան էջիս տարածման հարցում՝ հետևելով ու հրավիրելով Ձեր ընկերներին հետևելու այն:
Ահա հղումը՝ https://www.facebook.com/ArtakBeglaryanPage
Բացի դրանից, կարող եք հետևել նաև իմ տելեգրամյան ալիքին և թվիթթերյան էջին, որոնք աստիճանաբար օգտագործելու եմ որպես ֆեյսբուքի այլընտրանք:
Տելեգրամը՝ https://t.me/ArtakBeglaryan