Ադրբեջանցիների կողմից միջադեպ է գրանցվել Երասխ գյուղում: Այս մասին ԼՈՒՐԵՐ. com -ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ չցանականալով որևէ մանրամասներ ներկայացնել:

Հարցին, թե երբ են եղել կրակոցները, մարզպետը պատասխանեց, թե մոտ 3 ժամ առաջ և շատ երկար չեն տևել նաև հավելեց, որ այս պահին հանգիստ է:

Հնարավոր զոհերի և վիրավորների մասով ևս հետաքրքրվեցինք, սակայն հստակ որևէ բան չասաց Սեդրակ Թևոնյանը, միայն նշեց. «Տա Աստված՝ ունեցած չլինենք»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք բնակչությունը վախեցել է, նա կտրուկ պատասխանեց. «Մեր բնակչությունը երբեք չի վախենում, մենք սովոր ենք նման բաների: Սահման է, ամեն օր էլ կարող է լինել նման բան»,- ասաց նա՝ հավելելով, որ շուտով հայտարարությամբ հանդես կգա թե՛ ինքը, և թե՛ ՊՆ:

Զվարթ Պետրոսյան