Բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբետչը հայտարարել է, որ պատրատվում է իր առանձնատանը ընդունել ուկրաինացի փախստականների, որոնք պետական ծրագրով տեղափոխվել են Մեծ Բրիտանիա։ Այս մասին նա հայտնել է SkyNews լրատվականին։

«Սա իսկապես բարդ ժամանակահատված է և լինելով Ուկրաինայից մի քանի կիլոմետր այնկողմ պետք է համարել, որ այս ճգնաժամը մեզ էլ է վերաբերվում։

Պետք է կարողանալ անել անհնարինը։ Ես տեղյակ եմ, որ շատերը իրենց բնակավայրերում ընդունում են փախստականներին և հուսով եմ ես էլ կարող եմ միանալ նրանց»,-ասել է դերասանը։