Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը մտադիր Է Ուկրաինայի համար «ռազմական աջակցության նոր խոշոր փաթեթի մասին» հայտարարել ՆԱՏՕ-ի եւ G7-ի ղեկավարների՝ մարտի 24-ի հանդիպմանը: Այդ մասին հաղորդել Է Դաունինգ Սթրիթը:
«Վարչապետն այսօր ՆԱՏՕ-ի եւ G7-ի հանդիպումներում կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական աջակցության նոր խոշոր փաթեթի մասին: (…) Հայտարարված միջոցները ներառում են 25 միլիոն ֆունտ՝ Ուկրաինայի բանակի համար, ինչպես նաեւ 6 հազար հրթիռ, որոնք բաղկացած են հակատանկային զենքից եւ բեկորա-ֆուգասային համակարգերից»,-ասվում Է մամուլի տեղեկագրում: Նշվում Է, որ Մեծ Բրիտանիան նաեւ լրացուցիչ 4,1 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի BBC համաշխարհային ծառայությանը՝ «Ռուսաստանում եւ Ուկրաինայում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»:
Մարտի 4-ին «Ռոսկոմնադզոր»-ը ՌԴ-ում արգելափակել Է մի շարք լրատվական ռեսուրսներ, որոնք պատկանում են օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ նրանց նախագծերը՝ Ուկրաինայի տարածքում տեղի ունեցողի մասին «ֆեյքեր» տարածելու համար:
Մասնավորապես, արգելափակվել են «Ամերիկայի ձայն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների գրանցամատյանում), BBC, DW, Meduza (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել են ԶԼՄ-արտասահմանյան գործակալների գրանցամատյանում), «Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» (ՌԴ-ի արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների գրանցամատյանում) հրատարակությունների կայքերը եւ դրանց նախագծերը, ինչպես նաեւ մի շարք այլ լրատվական ռեսուրսներ: Ավելի ուշ պարզվել Է, որ արգելափակվել Է ինչպես BBC-ի Ռուսական ծառայությունը, այնպես Էլ BBC.com-ի պաշտոնական միջազգային կայքը, ինչպես նաեւ BBC News-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: