Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Վճռաբեկ դատարանին
Ձեզ եմ ներկայացնում թիվ 11117998 քր. գործի սկզբնական և դատավարական նախապատմությունը: Ավելին կարելի է իմանալ 2013թ. մարտի 21-22-ի «168 Ժամ» օրաթերթի 10-րդ էջում իմ կողմից լուսաբանված' ՀՀ նախագահին ուղղված բաց նամակից, և խնդրում եմ այդ ամենը, ինչպես նաև' այսօրվա բողոքս, ընդունեք որպես ցուցմունք, իսկ ավելի մանրամասն կասեմ դատաքննության ժամանակ, նախկին դատախազ Վ.Թ.Գրիգորյանի, վճռաբեկ դատարանի նախկին նախագահող դատավոր Մհեր Խաչատրյանի ներկայությամբ, իսկ եթե կհրավիրենք նաև մնացած դատախազներին և ապօրինի և հիմնազուրկ որոշում կայացնող դատավորներին, ապա ես Ձեզանից շատ շնորհակալ կլինեմ. արդա՞ր են' թող չխուսափեն ու պատվով ներկայանան:
Մի խոսքով. ես պատրաստ եմ, եթե համարձակություն և ասելիք ունեն (պատվի ու նամուս-թասիբի հարց է), թող գան: Կարծում եմ, որ եթե արդարացի համարեն իրենց որոշումները, ապա (պահմտոցի չեն խաղա), իրենց համար դժվար չի լինի' ներկայանան դատարանին և առերես (առավել ևս, որ ես մենակ եմ, առանց փաստաբանի) կապացուցեն իրենց արդարությունը, ու վերջ կտրվի մանկամտությանը, մուկն ու կատու խաղալուն, ինչպես նաև իսպառ կմոռացվեն նախկինում անգիր արած (ուժի մեջ մտած որոշումներ ու օբյեկտիվ' բազմակողմանի քննված խոսքերը): Այժմ հակիրճ ներկայացնեմ գործի ընդհանրացված այս անբարոյական նախապատմությունը.
1. 1999թ. հունվար-մայիս ամիսների (քննիչ Մանվել Ալեքսանյան) նախաքննության արդյունքում ապացուցվել է հանցանքը և իմ կրած հանցագործությամբ պատճառված 53 հազար ԱՄՆ դոլար վնասը:
2. Դատախազ Վ.Թ.Գրիգորյանը, մայիսի 12-13-ին կարևորագույն առերես հարցաքննություն նշանակած օրը կազմակերպում է քր. գործի «ստուգում»՝ տապալելու նպատակով քննիչի կողմից Վ.Թ.Գրիգորյանի ու Ա.Խրիմյանի համար վտանգավոր մեղադրական գրելը' և քր. գործը «ստուգման նպատակով» հայտնվում է քաղաքի Դատախազությունում:
3. «Ստուգված» քր. գործը ճանապարհորդում է Աջափնյակ և Դավթաշեն դատախազությունում, և դատախազ Ստեփանյանը' օգտվելով դժբախտ պատահարից զոհված քննիչի մահից, փոխելով 08.05 ամսաթվով, կեղծելով վաղամեռիկ քննիչ Հայկազ Գևորգյանի ստորագրությունը, 05.08.99թ. (հետին ամսաթվով) լկտիաբար կարճում է քրեական գործը: Ակնհայտ անբարոյական լկտիությունը պարտակելու նպատակով 24.08.99թ. դատախազ Ստեփանյանն իր իսկ «կոտրված ձեռքերով» անվավեր է ճանաչում 05.08.99թ. կարճման որոշումը և Արարատ Խրիմյանից ստացած «հոնորարը» մարսելու, վայելելու ու հանգիստ շունչ քաշելու համար 04.09.99թ. արտագրելով 05.08.99թ. որոշումը' կարճում է քր. գործը:
4. 26.11.99թ. թվով չորս թերթերում կատարվածը հրապարակվելուց հետո ՀՀ դատախազության կողմից անվավեր է ճանաչվում 04.09.99թ. որոշումը:
5. 10.04.2000թ. Խորհրդային շրջանի դատախազ Սարդարյանի հրահանգով և պահանջով ապօրինի մեղադրական է կազմվում ԱՄՆ մշտական բնակության մեկնած Մանուկ Մարտիկյանի նկատմամբ, իրավունք վերապահելով ինձ նրա վերադարձից հետո ստանալու հանցագործությամբ պատճառված 53 հազար ԱՄՆ դոլար վնասը (դե արի ու մի ասա' բացահայտ կապիկություն) և կասեցնում քր. գործը. «մի փամփուշտով երկու նապաստակ է սպանում» դատախազ Սարդարյանը, համ քր. գործն է պարտակում, համ էլ վնասի հատուցումից է ազատում Արարատ Խրիմյանին. սա այնքան էլ էժանագին գործ չի, մի խոսքով, Սարդարյանը մի «թմբլիկ գործ է կպցրել»:
6. Իմ բողոքի կապակցությամբ ՀՀ դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանը 20.06.2000թ. կայացնում է ցուցում և հստակ ասում այն, որ Պ. Գուլգուլյանին հրազենի գործադրմամբ, անչափահաս երխաներին առևանգելու ահաբեկչությամբ (այսպիսի բանը երեխայի հետ կապված ընդհանրապես ոչ ոք չի ներում) և այլ ապօրինի գործողությունների միջոցով հանցանքը և նյութական վնասը պատճառված է Արարատ Խրիմյանի, նրա քրոջ ամուսին Սամվել Կարախանյանի և մյուսների կողմից, այլ ոչ թե Մանուկ Մարտիկյանի:
Այս ցուցումը կարծես թե «մութ ու խորը փոսի մեջ գտնվի», քանի որ սկսած համար մեկ և գլխավոր կեղծարար Վ.Թ. Գրիգորյանից, ապօրինաբար քր. գործ կարճելու հմուտ մասնագետ Սյոմա Ամիրխանյանից և ավարտված բոլոր ազատ-անկախ-«զուլալ» դատավորներով' ոչ ոք «չի նկատում»:
7. Քր. գործը վերադառնալով հանցանքը բացահայտող քննիչ Մանվել Ալեքսանյանի վարույթ, քննիչի կողմից որոշակի իրավական գործողություններից հետո կայացվում է մեղադրական եզրակացություն: Կայացված մեղադրականը ոչ հաստատված, և ոչ էլ գոնե հերքված է դատախազ Վ.Թ.Գրիգորյանի կողմից, բայց համաձայն իր փորձված' անբարոյական, իրականությունը խեղաթյուրելու, արդարությունը տապալելու և հանցագործին պարտակելու անբարոյական տեխնոլոգիական մեթոդի. կրկին կազմակերպում է քր. գործի ստուգում քաղաքի դատախազությունում: Ասեմ ավելին, այս անգամ համաձայն Վ.Թ.Գրիգորյանի նախնական պլանավորման, «ստուգումը» կազմակերպված էր առաջնահերթ սկզբունքային քննիչ Մանվել Ալեքսանյանից ազատվելու նպատակով, բայց ոչինչ, այս գործի «ամենամեծ ոսկոր Պարույր Գուլգուլյանին կուլ տալ չի հաջողվի»: Վ.Թ.Գրիգորյանը խախտել է քր. օր-ի թիվ 332՝ Արդարադատության իրականացման և քննությունը խոչընդոտելու հոդվածը, իր այդ վարվելակերպով Վ.Թ.Գրիգորյանը փորձել է (քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատել' հոդված 351) ստեղծել նախապայման կամ որոնել որևէ ուղի' հանցանք կատարող Արարատ Խրիմյանին և մյուսներին ապօրինաբար ազատելու և արդարացնելու համար:
8. Քաղաքի դատախազությունից վերադարձված քր. գործը Վ.Թ.Գրիգորյանը հանձնարարում է իր ավագ օգնական, ապօրինի քր. գործ կարճելու հմուտ մասնագետ Սյոմա Ամիրխանյանին: Ապօրինի քր. գործ կարճելու հմուտ մասնագետը հանցավոր համաձայնության գալով կեղծիքների գիտակ, այս գործի համար մեկ և գլխավոր կեղծարար Վ.Թ. Գրիգորյանի հետ, անգործության մատնելով իմ 21.12.01թ. միջնորդագիրը, այսինքն' պարտակելով իմ բողոքի շարունակվելու փաստը, ապօրինաբար' կոպտորեն խախտելով-շրջանցելով համր դատավոր օրենքին, 20.04.02թ. «ջախջախիչ հակահարված տալով» քննիչ Մանվել Ալեքսանյանի բացահայտածին' կարճում է քր. գործը ու Վ.Թ.Գրիգորյանի հետ «խորը շունչ քաշում»:
9. 05.09.2002թ. Մալաթիայի դատարանում համարում են, որ կարճման որոշումն օրինական է, ավելին' դատախազը հայտարարում է, որ T-82 Պ.Գուլգուլյանին պատկանող տրակտորը Արարատի և Սամվելի կողմից վաճառվել է օրինական: Պատկերացնո՞ւմ եք, ուրիշի ապրանք վաճառելը առանց համապատասխան փաստաթղթերի' դատարանը օրինական է համարում, և այս որոշումը համարում են օրինական և ուժի մեջ մտած: Ի՞նչ եք կարծում, մի՞թե այս փաստը անբարոյական զոռբայություն չի կոչվում: Բայց, ի զարմանս, Ս.Ա.Ամիրխանյանն իր «չքնաղ որոշման» մեջ գրել է այն, որ տրակտորի ճակատագիրը պարզել չհաջողվեց. խնդրում եմ՝ չզարմանաք, քանի որ կարևորն այն է, որ թուղթը սևացնում են ու սպիտակ չեն թողնում, վերջապես ինչ-որ մի բան գրելո՞ւ են, թե՞ ոչգ և այս ամենից հետո Ա.Հովսեփյանը համարում էր, որ բազմիցս գործը «օբյեկտիվ ստուգել են», թող մեկ այլ միամիտի հավաստիացնեն, բայց ոչ ինձ:
10. 2002թ. հոկտեմբերին ՀՀ քր. գործերով վերաքննիչ դատարանում պարզվում է, որ տեղի է ունեցել «տեխնիկական սխալ», այսինքն' T-82 տրակտորը վաճառելու հիմք հանդիսացող Պետավտոտեսչության և նոտարական գրասենյակի փաստաթղթեր չկան, բացահայտվում է, որ Վ.Թ.Գիրգորյանը թաքցրել է ինձանից 4-րդ հատորից 40 թերթ, այսինքն' Մանվել Ալեքսանյանի գրած մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև բացահայտվում է, որ ինձանից թաքցված 5-րդ հատորում կարված են 5 հատ մաքուր թերթեր և ցանկում բաց է թողնված 3-4 տող' հետագայում լրացնելու համար, ավելին, 5-րդ հատորի վերջին 269-րդ թերթը թվագրված չէր, այն թվագրեց 264 թվով դատավոր Արշակ Խաչատրյանի օգնականը 5-րդ հատորի պատճենահանման ժամանակ, միամտաբար – առանց հետին մտքի, քանի որ նախորդ էջը թվագրված էր 263 թվով, նա չէր պատկերացրել, որ 5 դատարկ պահեստային թերթերը պետք է հաշվի առնել, ահա, թե ինչպես են «ստուգել գործը» Գլխավոր դատախազությունում: Այս փաստը (ինչպես նաև' մնացածը) շատ լուրջ հանգամանք է Վ.Թ.Գրիգորյանին (և գործը «ստուգող» դատախազներին ու դատավորներին) մեղադրելու համար, կեղծիքներ սարքելու և պարտակելու գործում, բայց ոչ մի իրավապահ այս փաստերն ուշադրության չի արժանացրել, չնայած բազմիցս պահանջել եմ 264 թիվը գրելու հետ կապված ձեռագրաբանական փորձաքննություն:
11. Վ.Թ.Գրիգորյանի պահանջով սարքված 20.04.02թ. «Պայմանագրի» հիմքով 13.12.2002թ. նախագահող դատավոր Մհեր Խաչատրյանի և դատավորներ Դ.Ավետիսյանի, Զ.Ղուկասյանի, Հ.Ղուկասյանի, Մ.Սիմոնյանի, Ս.Օհանյանի և դատախազ Ս.Ամիրխանյանի մասնակցությամբ 20.04.02թ. ապօրինի կարճման որոշման օրինականության հաստատելը: Ի՞նչ եք կարծում' արդյո՞ք հնարավոր է, որ թվով վեց դատավորներ չնկատեցին այն, որ 20.04.02թ. «Պայմանագիրը» ապօրինի է, մի՞թե այս փաստը բավարար հիմք չի հանդիսանում (եթե անգամ հաշվի չառնենք մնացած լկտիությունները), որ այսօր ՀՀ վճռաբեկ քրեական դատարանը ղեկավարվելով 414.2 վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը հոդվածով' վարույթ ընդունի իմ վճռաբեկ բողոքը և 13.12.02թ. հիմնազուրկ որոշումը անվավեր ճանաչի, քանի որ ըստ 414.2 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի' վերանայող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում (դատավոր Մհեր Խաչատրյանի) ընդունված որոշմանը, ավելին (մաս 4-րդ)' առկա է (են) նոր երևան եկած և նոր հանգամանք. դրանք են'
1. Բացի դրանից (կրկնեցի Մ.Խաչատրյանից սովորած «բացի դրանից» խոսքը) գործում առկա ու անժխտելի մնացած կեղծիքների ու խախտումների, 19.09.05թ. վճռով անվավեր է ճանաչված 20.04.02թ. «Պայմանագիրը»:
2. 28.06.11թ. ԴԱՀԿ-ի որոշման մեջ ասված է: «Պարտավորեցնել Արմեն Սողոմոնյանին և Սամվել Կարախանյանին' ճանաչելու լիազորությունների սահմանազանցումով պատասխանողներ Արմեն Սողոմոնյանի և Սամվել Կարախանյանի միջև 2002թ. ապրիլի 20-ին կնքած պայմանագիրը հայցվորի (ինձ՝ Պարույր Գուլգուլյանիս) համար իրավական հետևանքներ առաջ չբերող գործարք»:
Այս որոշումը նրանց կողմից չի բողոքարկվել (չնայած նրանց տրվել է այդպիսի հնարավորություն), իսկ դա նշանակում է, որ Ս.Կարախանյանը համաձայնություն է տալիս (համամիտ է), որ անվավեր ճանաչվի 13.12.02թ. (իր և Արարատի համար պահապան հրեշտակ, նախագահող դատավոր Մհեր Խաչատրյանի և մնացած 5 դատավորների) կայացված հիմնազուրկ որոշումը:
Չեմ ցանկանում ընդարձակվել, քանի որ, ինչպես Ձեզ համար, այնպես էլ, իհարկե, նախորդ բոլոր դատավորների համար, այս ամենը պարզ է և պարզ է եղել, բայց ապահովության համար (որպեսզի ի վերջո բոլորի համար պարզ ու հասկանալի լինի, որ ես իմ պահանջը հասկանալով եմ ներկայացնում, և ամենակարևորը հասկանալի լինի, որ ես գիտեմ, որ նախկինում հիմնազուրկ 13.12.02թ. որոշումն անվավեր չեն ճանաչել բացահայտ' անբարոյական զոռբայության շնորհիվ), ասեմ նաև այն, որ շատ կարևորագույն հանգամանք է հանդիսանում նաև այն, որ Ս.Ամիրխանյանը 20.04.02թ. քր. գործը կարճել է առանց քննարկելու իմ 21.12.2001թ. միջնորդագիրը, իսկ նա իրավունք չուներ կարճելու, աչքաթող անելով իմ բողոքի շարունակվելու ակնհայտ փաստը:
12. Ամեն անգամ մատնացույց են անում այն, որ ես 20.04.02թ. որոշման օրինակը ստացել եմ 30.04.02թ., այսինքն, ուզում են ասել, որ ես 2002թ. ժամկետանց եմ դիմել դատարան, թույլ տվեք չընդարձակվեմ, քանի որ Դուք գիտեք, որ ես ոչ մի ժամկետ չեմ խախտել և դատարան եմ դիմել օրենքի շրջանակում, հակառակ դեպքում Մալաթիայի դատարանում 2002թ. դիմումս վարույթ չէին ընդունի, (և Վ.Թ.Գրիգորյանը ճարահատված, ստիպված չէր լինի ստեղծագործելու ու սարքելու գործում առկա-անժխտելի' անբարոյական ու լկտի կեղծիքները), բայց կարևորն այն է, որ մինչ օրս դեռ ոչ ոք չի ասում (այդ բանն առաջինը Մհեր Խաչատրյանը պետք է ասեր, բայցգ) այն, որ Ա.Սողոմոնյանը և Ս.Կարախանյանը ինչպես կարող էին կնքել պայմանագիր 20.04.02թ. և հավանություն տալ 20.04.02թ. կարճման որոշմանը, եթե նրանք այդ որոշման օրինակները ստացել են 02.05.02թ. և 08.05.02թ.:
Հարգելի դատարան, ես կարծում եմ, որ հարկավոր է վերջ տալ տունտունիկ, մուկն ու կատուն, մանկամիտ խաղերին, ինչպես նաև մեյմունությանը ու կապիկությանը։ Վերջապես ամոթը լավ բան է…:
13. Հարգելի դատարան, ամեն անգամ (առանց հաշվի առնելու իմ ներկայացրած և մնացած փաստերը) մերժողական որոշումներ են կայացնում զուտ մերկապարանոց խոսքով. ասելով, որ գոյություն ունեն նախկինում և հիմնականում 13.12.02թ. ուժի մեջ մտած որոշումներ' առանց քննարկելու ու հաշվի առնելու, որ այդ որոշումները հիմնազուրկ են: Ասեմ ավելին. չի հիշատակվում 15 սեպտեմբերի 2009թ. ուժի մեջ մտած «Վերաքննիչ դատ. դատավոր Ռ.Ազարյանի հետքննության ուղարկած որոշումը, և իսպառ մոռացության է ենթարկված ՀՀ դատախազի տեղակալ Ժիրայր Խաչատրյանի 20.06.2000թ. ցուցումը»:
Հարգելի դատարան ենթադրենք' ես միամիտ եմ կամ խելապակաս ու համակերպվեցի այդ որոշումների հետ, բայց հարց է առաջանում' մի՞թե ես այնքան միամիտ ու խելապակաս եմ, որ համակերպվելու եմ, որ ինձ երեք տարի անց 22 ապրիլի 2009թ. ՀՀ քր. գործերով վերաքննիչ դատարանից պատճենահանված (այն էլ ոչ բնօրինակ) գրությամբ հայտնում են, որ իմ 17.07.06թ. վերաքննիչ բողոքի վերաբերյալ ուժի մեջ մտած 24.07.06թ. որոշում կա: Ի՞նչ եք կարծում (կամ իմ փոխարեն Դուք ի՞նչ կմտածեք)' մի՞թե այս ակնհայտ փաստը բացահայտ զոռբայություն չի համարվում, կամ մի՞թե այս փաստը չի ասում այն, որ նրանք' խախտելով օրենքը, ինձ պարտավորեցնում են, որ ես ընդունեմ իրենց հիմնազուրկ որոշումը; կամ (տեսնո՞ւմ եք որքան խելացի են, չեղած սարքված ու գոյություն չունեցող 24.07.06թ. որոշումը հիշատակում են, իսկ գործում առկա կեղծիքներն ու խախտումները «չեն նկատում». ինչ կասեք, մի՞թե դա բարոյական է և սազական օրենք հարգող իրավապահին, կամ մի՞թե կարելի է այնքան նվիրվել հանցանք կատարողի «հոնորարին», որ ես այսքան պարզ ու հստակ ներկայացնեմ զոռբաների արարքը, ամոթ է… եկեք վերջ տանք):
14. Մի՞թե բարոյական է, որ Վ.Թ.Գրիգորյանի պահանջով նրա ենթակայության տակ գտնվող Մալաթիայի ոստիկանությունում սարքում են 18.02.03թ. որոշումը, և ակնհայտ անբարոյականությունը շարունակելով' 07.08.03թ. Վ.Թ.Գրիգորյանը և նրա խնդրանքով 14.08.03թ. քաղաքի դատախազի տեղակալ Էդ. Ղուկասյանը իրենց զոռբա գրություններով համարում են, որ 20.04.02թ. «Պայմանագիրը» և այդ պայմանագիրը պարտակող' 18.02.03թ. ապօրինի, ոչ մի տեղ չգրանցված որոշումն օրինական է. ավելին'
15. Մի՞թե բարոյական է, որ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը 2006թ. հուլիսի 30-ին մերժում է իմ քաղ. հայցի պահանջը' հիմք ընդունելով 18.02.03թ. որոշումը: Եվ այս ամենից հետո (կայացնելով հիմնազուրկ որոշումներ), առանց անհարմար զգալու, առանց հոգ տանելու սեփական արժանապատվությանը, ոտնահարելով սեփական նամուս-թասիբը (դեռ մի հատ էլ հարգանք են պահանջում անթասիբները) համարում են, որ գոյություն ունեն ուժի մեջ մտած որոշումներ: Հիմա, որ ասեմ' սուտը, ասելու են' Գուլգուլյան չափը անցար, բայց իրականում ես չափը չեմ անցել, բայց, որ իրենք իմ համբերության բաժակը լցրել են' դա փաստ է, փաստ է նաև այն, որ նրանք անգամ զոռբայության եզրագիծն են անցել. չափն անցնել դա է կոչվում. կամ
16. 01.04.2004թ. թիվ 16/246-98 ՀՀ դատխազության գրությամբ հայտնում են այն, որ իբր թե բազմիցս ինձ հայտնվել է և համապատասխան որոշումներ է կայացվել, որ քրեական գործի կարճումը վերացնելու Ձեր պատճառաբանությունները հիմնավոր չեն և որոշումը վերացնելու հիմքեր չկան. գրված է նաև' հետագա Ձեր նույնաբովանդակ բոլոր դիմումները կթողնվեն առանց քննարկման:
Հարգելի դատարան, ես հավաստի եմ ասում (կարող եք ստուգել), որ այս պատասխանը ՀՀ դատախազությունից իմ առաջին դիմումի առաջին պատասխանն է, այստեղից ապացույց և հետևություն, որ Դատախազությունը շաբլոնացված պատասխան է գրել, և այդ նույն պատասխանները (լավագույն դեպքում եթե պատասխանում են) մինչ օրս շտամպովկա են անում ու ուղարկում:
17. Կեղծիքները, օրինազանցությունները և չհիմնավորված զոռբա հայտարարությունները և ստի պնդելը մինչ օրս շարունակվում է. դրանցից կարևորագույնն այն է, որ բացակայում են Արարատ Խրիմյանի Գերմանիայում մահանալու և այնտեղից ուղեբեռը Երևան տեղափոխելու բնօրինակ փաստաթղթերը, քանի որ Ա.Խրիմյանը հանդիսանում է կատարված հանցագործության պարագլուխ և գլխավոր դերակատար:
Միջնորում եմ. համապատասխան ծառայություններից պահանջել Ա.Խրիմյանի մահվան փաստը հաստատող և Գերմանիայից Երևան տեղափոխելու բնօրինակ փաստաթղթեր, ի դեպ, բացակայում է անգամ մահվան վկայականը, և անձնագիրը չի հանձնված թաղման բյուրոյում:
Հարգելի դատարան, ասելու շատ բան կա, բայց ազնիվ խոսք, ես հոգնեցի, կարծում եմ' կարիք չկա շարունակելու, քանի որ Դուք ևս այս պատմությանը ծանոթ եք, այսինքն' շատ գրեմ, թե քիչ գրեմ, միևնույն է, ինչ-որ «նոր հեծանիվ չի ստեղծվելու»…: Մնում է զինվել համբերությամբ, որն ինձ Աստված տվել ու չի խնայել, և գոնե այս անգամ դատարանից ակնկալել արդար որոշում:
Հարգելի գերագույն դատարան, իմ կողմից բողոքարկվող 2013թ. փետրվարի 25-ին կայացված թիվ ԵՄԴ 0015/11/12 որոշման 8-րդ էջում գրված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 424-րդ հոդվածի համաձայն' ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: ՀՀ վճռաբեկ դատարանի 2002թ. դեկտեմբերի 13-ի որոշումը գտնվում է օրինական ուժի մեջ, ուստի վերաքննիչ դատարանն իրավասու չէ վերանայելու հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած և բողոքարկման ոչ ենթակա բարձրագույն դատական ատյանի կողմից կայացված դատական ակտին»:
Ես համամիտ եմ դատավոր Գ.Ավետիսյանի ասածին և, բնականաբար, ըստ առողջ տրամաբանության' դա այդպես է, իսկ այն, որ գրված է' կետ 29. դիմողի բողոքները քննարկվել են ըստ էության, նրա պատճառաբանություններին տրվել են իրավական գնահատականներ և դրա արդյունքում կայացվել դատական ակտեր: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իրավական գնահատական տալը լռելն ու չհիշատակել ու զոռբայությունը շարունակելով իմ մատնանշած խախտումները ու կեղծիքները պարտակելն է համարվում, ես պնդում եմ այն, որ «ուժի մեջ մտած» սկսած 13.12.02թ. դատական ակտից և ավարտված այսօրվա դատական ակտով, բոլոր դատական ակտերը կազմված են' համաձայն զոռբայության «օրենքի», և իմ ներկայացրած խախտումները չեն քննարկվել:
Կետ 30-ում ասված է. «Ինչ վերաբերում է բողոքի պատճառաբանությանը, որ թույլ են տվել կեղծիքներ, ապա նշված հարցով դիմողը հնարավորություն ունի դիմելու իրավասու մարմիններին»: Քանի որ մատնանշված խախտումների ու կեղծիքների (սկսած դատավոր Մհեր Խաչատրյանի 13.12.02թ. որոշումից) անտեսելով դատարաններն են կայացրել հիմնազուրկ դատական ակտեր, ապա ես համամիտ եմ դատավորի ասածին, և, քանի որ գործը (իմ այսօրվա բողոքը, տա Աստված, չշարունակեմ և վերջինը լինի) քննարկվելու է Ձեր (Վճռաբեկ) դատարանում, ուստի շատ ճիշտ եմ համարում այն, որ իրավասու մարմինը ՀՀ քր. գործերով վճռաբեկ դատարանն է' կետ 31, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում նաև բողոքի մնացած պատճառաբանությունները: Հիմնավոր չհամարելու հետ համամիտ չեմ, և, բացի դրանից, նման բաները մերկապարանոց խոսքերով չեն հիմնավորում, այլ հարկավոր էր հստակ գրել' իմ կողմից մատնանշված կոնկրետ որ հիմնավորումներին են դեմ:
Հայտնում եմ նաև այն, որ ի տարբերություն նախորդ նիստերի (իսկ ըստ դատավոր Գ.Ավետիսյանի' այն, որ իբր թե Մ.Ալեքսանյանը ասել է' մերժել, դա այդպես չէ), այս դատական առաջին նիստի ժամանակ (կարող եք լսել ձայնագրությունը) դատախազը շաբլոնացված «մերժել» բառի փոխարեն' ասաց այն, որ գործն ինքն է քննել և կազմել է 40 թերթից բաղկացած մեղադրական եզրակացություն, իսկ դատախազ Վ.Թ.Գրիգորյանը չի հաստատել, դա նշանակում է, որ դատախազը հնարավորի հավանություն է տվել իմ բողոքին, իսկ ինչ վերաբերում է դատավոր Գ.Ավետիսյանի ասածին, ապա դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ (պնդում եմ) Մ.Ալեքսանյանը «մերժել» բառը չի ասել: (Ես որևէ մեկին ոչ փնովում եմ, ոչ էլ քննադատում ու սուտ եմ ասում, այլ ասում եմ այն, ինչը որ կա, շատ եմ ասել ու նորից եմ կրկնում. ես ինքս ինձ հիմարի տեղ դնելու և հիմար ձևանալու մտադրություն չունեմ, և հույսեր փայփայող չլինի, բայց հարցի մարդավայել լուծմանը կողմնակից եմ, սրանից պարզ էլ ո՞նց ասեմ)։
Այստեղից հետևություն այն, որ դա վերաքննիչ դատարանի լուծելու խնդիրը չի, այլ վերադաս դատարանի լուծելու խնդիրն է (որը, բնականաբար, ուղղակիորեն չէր կարող գրել դատավոր պ-ն Գ.Ավետիսյանը), ես դա լավ եմ հասկանում, բայց քանի որ ես իմ այսօրվա բողոքով ներկայացրեցի Ձեզ (ՀՀ վճռաբեկ դատարանին) բոլոր այն փաստերը (և հարցի մարդավայել շրջանակներում լուծման ձևը) և ապացույցները առ այն, որ նախկինում (13.12.2002թ.) ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը հիմնազուրկ է. Ելնելով վերոգրյալից' պահանջում եմ
Ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 414.2 հոդվածով' իմ վճռաբեկ բողոքը ընդունել վարույթ, նշանակել դատական նիստի օր և ժամ. անվավեր ճանաչել 13.12.2002թ. հիմնազուրկ որոշումը և ուղարկել ըստ պատկանելիության, համաձայն 426 գործի քննությունը, դատավճիռը կամ որոշումը վճռաբեկ դատարանի կողմից բեկանելուց հետո հոդվածի:
Հարգելի դատարան, քանի որ այս գործի պարտակման և հիմնազուրկ 13.12.02թ. որոշման ու 20.04.02թ. ապօրինի' հիմնազուրկ կարճման որոշման հիմնական և անժխտելի դերակատարները դատավոր Մհեր Խաչատրյանն ու դատախազ Վ.Թ.Գրիգորյանն են. միջնորդում եմ և խնդրում եմ չմերժեք, դատական նիստին պարտադիր կարգով հրավիրեք Մհեր Խաչատրյանին և Վ.Թ. Գրիգորյանին:
Հարգելի դատարան, որպես պարզ ու պատերի տակ չխոսացող անձնավորություն' ասեմ հետևյալը.
Վճռաբեկ բողոքիս պատճենը' որպես բաց նամակ, փոստով և մամուլով ուղարկում եմ ՀՀ Մեծարգո նախագահին, ես գտնում եմ, որ այս ամենի մասին (ոչ-թե միայն ես, այլ նաև Դուք) պարտադիր պետք է տեղեկացնել ՀՀ Մեծարգո նախագահին, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ելույթի եզրափակիչ փուլում ասված է. «Ես ասում եմ' հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը: Սա նոր Հայաստան է և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ»:
Ես լիովին համամիտ եմ և ասեմ, որ ես ևս բազում քայլեր արել եմ ջրի երես հանելու համար դատավոր Մհեր Խաչատրյանի հիմնազուրկ' 13.12.02թ. որոշումը, ինչպես նաև Վ.Թ.Գրիգորյանի կեղծիքներ սարքելու և պարտակելու գործում, և ավելի քան համոզված եմ, որ ժամանակն է արդարության պտուղները վայելելու: Դե որ այդպես է, և քանի որ շատ լավ է ասում ՀՀ նախագահը, վերջին խոսքը կասեմ այսպես.
Ես պարզ ու շիտակ, օրենքը հարգող, պաշտոնավոր ու փողատեր' զոռբաներից չվախեցող, նրանց ճակատին շիտակ խոսք ասող, օրենք չհարգողի ու լկտիությամբ զբաղվողի հերն անիծող' բայբուրթցի Գրիգոր Գուլգուլյանի ավագ ծոռ' Պարույր Գուլգուլյանն եմ, և վերջ, եթե պատասխան տվող կա, հոգ չէ, ես պատրաստ սպասում եմ, տեղս գիտեն, ու ես էլ չեմ թաքնվում…
ՀՀ քր. գործերով Վճռաբեկ դատարանին'
թիվ 11117998 քր. գործով տուժող
Պարույր Գուլգուլյանից
հեռ. 091 55 41 96, 093 55 41 96, 055 54 41 96