Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում 1351 ռուս զինծառայող է զոհվել, 3825-ը՝ վիրավորվել։