Ռուսաստանը զինամթերք և զինտեխնիկա է ստանում Իրաքից Ուկրաինայում ռազմական գործողությունների համար՝ իրանական զենքի մաքսանենգության ցանցերի օգնությամբ։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Իրանի կողմից աջակցվող իրաքյան մարտիկների ու տարածաշրջանային հետախուզական ծառայությունների անդամների տեղեկությունները։
Հրատարակության համաձայն՝ մարտ ամսին Ուկրաինայում Մոսկվայի անհաջող արշավից հետո Իրաքից Ռուսաստան են ուղարկվել RPG-ներ և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև բրազիլական նախագծման բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ Իրանական արտադրության Bavar 373 հրթիռային համակարգը, որը նման է ռուսական S-300-ին, նույնպես Մոսկվային է նվիրաբերվել Թեհրանի իշխանությունների կողմից։
«Զենքի թրաֆիկինգը ազդարարելու է ռուսական ռազմավարության կտրուկ փոփոխություն, քանի որ Մոսկվան ստիպված է ապավինել Իրանին՝ Սիրիայում իր ռազմական դաշնակցին՝ ուկրաինական ներխուժման հետևանքով առաջացած նոր պատժամիջոցներից հետո: Իրաքը հյուրընկալել է ԱՄՆ-ի և արևմտյան զորքերին 2003 թվականին: Երկու տասնամյակ տեւած պատերազմից հետո երկիրը հեղեղված է զենքերով։ Դրա մեծ մասն օրինականորեն անցել է Իրանի կողմից աջակցվող շիա խմբավորումների ձեռքը, որոնք դեմ են ԱՄՆ-ի ներկայությանը երկրում, սակայն 2016 թվականից պաշտոնապես ընդգրկվել են Իրաքի զինված ուժերի կազմում՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում»,֊գրում է պարբերականը: