ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի ժամկետը կախված է ռազմական գործողությունների ինտենսիվությունից, սակայն Ռուսաստանը կգործի «ռիթմիկ, հանգիստ» և համաձայն ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի նախանշած պլանի' կորուստները նվազագույնի հասցնելու համար:

«Հաճախ եմ լսում հարցեր՝ հնարավո՞ր է արագ։ Հնարավոր է: Դա կախված է ռազմական գործողությունների ինտենսիվությունից, իսկ ռազմական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, այս կամ այն կերպ կապված է կորուստների հետ»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները Ուկրաինայի առանձին շրջաններում կապված են միայն այն բանի հետ, որպեսզի «ֆիքսեն ուժերը, հարվածեն և ոչնչացնեն ռազմական ենթակառուցվածքը» և «պայմաններ ստեղծեն Դոնբասում ավելի ակտիվ գործողությունների համար»։ Երկրի ղեկավարի խոսքով՝ պետք չէ ինչ-որ բան փակել ու թաքցնել հասարակությունից, անհրաժեշտ է օբյեկտիվորեն լուսաբանել այս մարտական աշխատանքը։