ՌԴ ՊՆ֊ն հայտնում է Ուկրաինայում «Իսկանդեր» հրթիռային համակարգ կիրառելու մասին։

«Նախկինում ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցները պարզել էին, որ անգարների պահեստներում կենտրոնացված է Ուկրաինայի Զինված ուժերի զենքն ու զինտեխնիկան, ինչպես նաև զինամթերք՝ զորքերի մեծ խմբերին մատակարարման համար։ Նախատեսվում էր պահեստներից զրահատեխնիկա և սպառազինություն մատակարարել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին իրենց մարտական կազմավորումներում։ «Տեխնիկական միջոցներով հաստատվել են հետախուզական տվյալները, որից հետո հրթիռային հարձակում է իրականացվել պահեստների վրա»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է rg.ru-ն։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Իսկանդեր»-ի անձնակազմը, ստանալով պահեստները ոչնչացնելու առաջադրանքը, լիցքավորել է հրթիռները և շարժվել դեպի արձակման դիրք։ Տեղում զինծառայողները կատարել են թիրախի դիրքի ճշգրիտ հաշվարկներ։ Այնուհետև նրանք առավելագույն արագությամբ լքել են ապաստարանը և փոխել ելման դիրքերը՝ «թշնամու նոր թիրախների դեմ արձակումներ վարելու համար»։«Չնայած իր տպավորիչ չափերին, այս մեքենան շատ անցանելի է և շարժական: Այն թույլ է տալիս արագորեն փոխել դիրքերը առաջադրանքն ավարտելուց հետո, ինչը մեծացնում է ինչպես մարտական մեքենայի, այնպես էլ արձակման անձնակազմի գոյատևումը», - ասել է «Իսկանդեր»֊ի անձնակազմի ղեկավարը:

 
 

Տեսանյութը՝ այստեղ։