Պատասխան տո՛ւր, կարող ա գիտես երեկվա էրեխեն ենք, բերել ես ստեղ, կանգնացրել ես: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում Գլխավոր Դատախազության շենքի դիմաց ասաց զոհվածի հայրը՝ դիմելով Արթուր Դավթյանին:

«50 տարեկան մարդիկ ենք, բերել եք ստեղ ասֆալտին կանգնացրել որ ի՞նչ: Մեր տղերքին մտածված տարել, սպանել եք հա՞, հիմա էլ մտել եք կաբինետները վեր եք ընկել հա՞, էս ա հա դհոլչու հարգանքը զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ»,- զայրացած ասացին շենքի դիմաց հավաքված ծնողները:

Նրանք բարկացած են, քանի որ Դատախազության շենքից որևէ մեկը նրանց որևէ պատասխան չի տալիս.

«Ձգձգում են, օրեր են շահում, մտածում են էս մի տարի ու կեսի պես ձգձգվելու է, բայց մեր ուզածը րոպեների ընթացքում պետք է արվի: Ասում են՝ խորհրդակցում են, բայց ամեն ինչ պարզ ա: Արթո՛ւր, դատախազ մարդ ես, գոնե քո կաշին փրկելու համար Նիկոլին կանչի հարցաքննության, ասա՝ ըհն, կանչել եմ, բայց էդ էլ չես անում: Նիկոլը մի գիշերում թռնելու է գնա, դու ի՞նչ ես անելու»,- ասաց զոհվածի հայրը: