Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է օրեր առաջ Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին իր կողմից «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստի ցուցադրմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
«Ցուցարարները տգեղ վերաբերմունք ցուցաբերեցին, «այս անընդունելի և անպետք վերաբերմունքից հետո» մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,֊հայտարարել է Չավուշօղլուն: