ԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է կոմիքսների հեղինակ և նկարազարդող Ջորջ Պերեսը, ով աշխատել է Wonder Woman և The Avengers սերիալների վրա։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Պերեսը մահացել է մայիսի 6-ին՝ հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։ 2021 թվականի դեկտեմբերին արտիստի մոտ ախտորոշվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի III փուլ: Հետո պարզաբանվեց, որ բժիշկները նշում են կյանքի վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետի մասին։

DC Comics-ի հայտարարության մեջ ասվում է, որ Պերեսը «անջնջելի հետք է թողել կոմիքսների աշխարհում» և ազդել «ստեղծագործական տաղանդների մի ամբողջ սերնդի վրա»: