«Միասին» շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը «Եռաբլուրում» իր ելույթից կադրեր է հրապարակել:

Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութին կից նա գրել է.

«ԽՈՍՔՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
․․․ Անցել է 30 տարի, անցել է 4 տարի, շուտով նաև 2 տարի․․․
Ոչինչ չենք հասկացել, թե ինչի այսպես եղավ
ինչի մերժեցինք, ինչի մերժվեցինք,
ինչու կորցրեցինք։
․․․ Ոչ ոք չի ապաշխարհել առաջին հերթին ինքն իր առաջ։
Մենք հատվածայնության կարիքը չունենք,
Մենք ներքաղաքական ռևանշների կարիքը չունենք։
․․․Բոլոր մակարդակներում մենք միասնության ու հանդուրժողականության օրակարգի կարիք ունենք․
թե՛ իշխանական ու թե՛ ընդդիմադիր, թե՛ աշխարհիկ ու թե՛ հոգևոր, թե՛ Հայաստանում ու թե՛ Սփյուռքում։
Ո՞վ ասեց, որ չկան հարցեր, որոնք ընդհանուր են և վեր են ամեն տեսակ խաղերից։
Մեզ միասնության օրակարգ է պետք և հստակ գործողություններ։
Միասնության օրակարգի համար պատասխանատու են բոլորը։
Ամեն մեկն այս հարցում իր ձեռքը պետք է մեկնի և ամեն մեկը պարտավոր է ապացուցել, որ ինքն այս օրակարգի կրողն է ու մղողը։
Միասնականության, մեր ներուժի կենտրոնացման հարցը մեզանում այսօր ազգային գաղափարական արժեք ունի, ազգային անվտանգության արժեք։
Եվ ուղիղ ձևով խոսում է պետական մտածողության հետ։
Ես ուզում եմ ՁԵՌՔԵՐ ՏԵՍՆԵԼ։
Ձեռքեր, որ մեզ կմիավորեն։
Ձեռքեր, որ կառաջնորդեն․․․»: