Յոթի խմբի (G7) երկրները կստանձնեն պարտավորություններ մինչեւ ընթացիկ տարվա վերջը դադարեցնելու ցանկացած օգնություն հանքային վառելիքի օգտագործմամբ նախագծերին, եթե դրանցում չեն ձեռնարկվում արտանետումների կրճատման միջոցներ: Մայիսի 27-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Յոթի խմբի Էներգետիկայի, կլիմայի պաշտպանության եւ շրջակա միջավայի պահպանության նախարարների համատեղ հայտարարությունը, որոնց հանդիպումը մեկնարկել Է մայիսի 25-ին Բեռլինում:
Բացի դրանից, G7-ի երկրները կհայտնեն մինչեւ 2035 թվականը ԷլեկտրաԷներգիայի արտադրության օբյեկտների մեծ մասից ածխաթթվական գազի արտանետումները դադարեցնելու մտադրության մասին, ընդգծում Է գործակալությունը: Յոթի խումբը տնտեսապես զարգացած երկրների միավորում Է, որի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Հիմնական նպատակներն են գլոբալ քաղաքական եւ սոցիալական խնդիրների լուծումների որոնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: