Մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել, որը մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։
Նա հայտնեց, որ ոստիկաններն ապրիլին չեն պարգևատրվել, պարգևատրվել են մայիսին.
«Ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասնող հավելավճարները, կարծեմ՝ մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել, բոլոր աշխակիցները և ծառայողները սպա», - ասաց փոխոստիկանապետը և հավելեց, որ այս ամիս պարգևավճար չի նախատեսվում: