«Լեզուների եվրոպական միությունը» որոշել է, որ 2023 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը չի անցկացվի Ուկրաինայում։ Կազմակերպիչները դիմել են Մեծ Բրիտանիային' քննարկելու մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը, քանի որ այս երկրի ներկայացուցիչը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հայտարարության մեջ,
գրում է Pravda-ն։
«EBU֊ն ցանկանում է շնորհակալություն հայտնել UA.Suspіlne-ին իրենց անկեղծ համագործակցության և նվիրվածության համար՝ ուսումնասիրելու բոլոր սցենարները մայիսի 14-ին Թուրինում «Կալուշ» նվագախմբի հաղթանակին հաջորդող շաբաթների ընթացքում և կիսելու իրենց տխրությունն ու հիասթափությունը, որ հաջորդ տարվա մրցույթը չի կարող անցկացվել Ուկրաինայում՝ երկրում իրականացվող ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով։
Այս որոշման արդյունքում, կանոններին համապատասխան և միջոցառման շարունակականությունն ապահովելու համար EBU֊ն այժմ բանակցություններ կսկսի այս տարվա երկրորդ տեղը զբաղեցրած Բրիտանիայի հետ՝ Միացյալ Թագավորությունում «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի հնարավոր հյուրընկալման համար»,֊ասվում է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, EBU-ն նշել է, որ իրենք կցանկանային, որ Ուկրաինայի հաղթանակն արտացոլվեր հաջորդ տարվա մրցույթում։ «Դա մեզ համար առաջնահերթություն կլինի հնարավոր հյուրընկալողների հետ մեր քննարկումներում»։