Ինչպես գիտենք' Երևանի քաղաքապետի գալիք ընտրություններում ՔՊ թեկնածուն ոչ թե գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է, այլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սակայն, այսօր քաղաքի ղեկը գտնվում է Սարգսյանի ձեռքում և նախընտրական փուլում Տիգրան Ավինյանը, այսպես թե այնպես, երևանցիների դատին է ներկայացնելու հենց Սարգսյանի կառավարման ներքո գրանցված ձեռքբերումները: Մինչդեռ խնդիրն էլ կայանում է հենց նրանում, որ ձեռքրբերումներ, որպես այդպիսին, չկան:

Տիգրան Ավինյանը արդեն ինքն է գործի անցել, որպեսզի քիչ թե շատ շտկի իրավիճակը: Նա խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը վերադարձել է քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ Ավինյանը նրան ուղարկում է իր նախկին պաշտոնին, որ քաղաքը կարգի բերվի, ու ընտրություններից առաջ երեւանցիների սիրտը գրավի, քանի որ ակհայտ է՝ Սարգսյանին դա չի հաջողվում:

Երևանցիներին հուզող մյուս երկու առանցքային ոլորտները աղբահանությունն է և տրանսպորտը: Դժվար է հիշել, թե երբ է վերջին անգամ քաղաքը այսչափ կորած եղել աղբի մեջ, բանը հասել է նրան, որ Երևանը աղբից մաքրում էին ռուս զբոսաշրջիկները: Այս առումով Ավինյանը որևէ ձեռքբերում երևանցիներին ներկայացնել չի կարողանալու, նույնը նաև տրանսպորտի հարցում: Թեև նոր շարժակազմը գիծ է դուրս եկել՝ երևանցիների բողոքները կարելի է ասել շատացել են և ոչ թե պակասել, քանի որ քաղաքային իշխանությունները ունքn սարքելու փոխարեն, կարծես թե, կրկին աչքն են վնասել:

Ստացվում է, որ Հրաչյա Սարգսյանը պադստավկա է անում Տիգրան Ավինյանին, եթե, իհարկե, սա պադստավկա է, և ոչ սաբոտաժ....