Մեքսիկայի Վերակրուս նահանգի Բոկա դել Ռիո քաղաքում յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և մեկ երեխա։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սպանությունները տեղի են ունեցել նախօրեին' ժամը 23:45-ի սահմաններում։ Բոկա դել Ռիոյում սպանվել են մսագործական խանութներ ունեցող ընտանիքի անդամները։

Կառավարության տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում գրանցվել է դիտավորյալ սպանության 10 838 դեպք։