ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին» եվ «Ապահովագրության եվ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: Բնականաբար, որևէ ոգևորիչ տարր այս նախագծերի մեջ դժվար է գտնել և այն արդեն իսկ հավաքել է 35 բացասական քվե:

Փոփոխությունը ենթադրում է հետևյալը՝  հարկ վճարողի կողմից բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվության չտրամադրման կամ նշված տեղեկատվության՝ սահմանված կարգին, ձևին կամ  ցանկին համապատասխան չտրամադրման դեպքերում հարկային մարմինը բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվությունը ստանալու նպատակով հարցում է կատարում բանկ կամ ապահովագրական ընկերություն՝ հարցմանը կցելով հարցումը հիմնավորող փաստաթղթերը։ Բանկը կամ ապահովագրական ընկերությունը սույն մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կամ նույն ժամանակահատվածում տեղեկացնում է հարկային մարմնին, որ չի տիրապետում  տեղեկությունների։ Սյսինքն` եթե ՊԵԿ-ը գտնի, որ տնտեսվարողը ավելի շատ է ծախսում քան նրա եկամուտներն են, կարող է դիմել բանկ և ստանալ բանկի հաճախորդ հանդիսացող տնտեսվարողի բանկային հաշվի մասին ողջ ինֆորմացիան:

 
 
 

Բախտի բերմամբ կամ չբերմամբ, Բադասյանը այս հարցում բավական մեծ անելիք ունի: Բանն այն է, որ վերը նշված հարցերը կարող են առաջանալ հենց իր թիմակիցների վերաբերյալ, ում հայտարարագրերում շատ հաճախ ծախսերը ու եկամուտները, մեղմ ասած, չեն համընկնում: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021 թվականին ձեռք է բերել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, ինչպես հասկանում ենք` դրա դիմաց կլորիկ գումար վճարելով, որը ակնհայտորեն գերազանցում է 1 միլիոն դրամը։

Սակայն, ծախսերի հատվածում Ղալումյանի հայտարարագրում կրկին դատարկություն է։ Օրինակ` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը: Բացակայում է նաև պատգամավոր Հակոբ Ասլանյանի 2020 թվականի տարեկան հայտարարագիրը: Մերի Գալստյանի 2020 թվականի տարեկան հայտարարագիրը նույնպես չկա տեղադրված պաշտոնական կայքում: Մխիթար Հայրապետյանի 2020 թվականի տարեկան հայտարարագիրը նույնպես բացակայում է: Ուշադրության են արժանի նաև ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայտարարագրերը:  Սկսենք նրանից, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չԷր ներկայացրել։ Պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 5,2 միլիոն դրամ, 8000 դոլար և 3000 եվրո կանխիկ ու անկանխիկ միջոցներ։ Հիշեցնենք, որ նա 2019թ․–ին պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ուներ ընդամենը 5 միլիոն դրամ գումար։

Հարց է առաջանում՝ Ռուստամ Բադասյանն իր մշակած օրենքի նախագծի ընդունումից հետո կսկսի առաջին հերթին բանկերից պահանջել իր թիմակիցների հաշիվների քաղվածքները, թե սույն օրենքը վերաբերվելու է միայն շարքային քաղաքացիներին և միտված է լինելու նրանց նկատմամբ էլ ավելի մեծ վերահսկողություն սահմանելուն...