Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Բրիտանիայում։
Եվրոպական հեռարձակողների միությունը և (British Broadcasting Corporation) BBC-ն ուրախ են հաստատել, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում։

Նշվում է, որ Ուկրաինան, որպես «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիր, հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ։ Այժմ Մեծ Բրիտանիայում կսկսեն քաղաքի ընտրությունը, որը կհյուրընկալի միջոցառումը։

Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող ճանաչվեց ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով։ Համաձայն կանոնների՝ հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունք է ստանում այն երկիրը, որի ներկայացուցիչը զբաղեցրել է առաջին տեղը։

Ավելի վաղ EBU-ն վերջնական որոշում էր կայացրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մրցույթն Ուկրաինայի տարածքից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։