Երեւանը եւ Մոսկվան քննարկել են իրավիճակը Եվրոպայում, այդ թվում՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երեւանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանի եւ Վահե Գեւորգյանի հետ տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։

Նա հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մտքերի համապարփակ փոխանակում է տեղի ունեցել Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ մեր երկրների հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության եւ Եվրախորհրդում իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր։

Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը, որոնք կապված են տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման եւ կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերի հաստատման հետ։

Երկու կողմերն էլ հաստատել են այս խնդրի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու տրամադրվածությունը: