Դոնեցկի ժողովրդական հանրապետության ևս 6 բնակավայր է ազատագրվել Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողության շրջանակում:

Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ ԴԺՀ-ի ազատագրումն ընթանում է ըստ ծրագրածի, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին:

«Վերջին շրջանում ազատագրվել են Գրիգորովկա, Բերեստովոե, Ստրյապովկա, Պոկրովսկոյե, Սեմիգորյե և Նովոլուգանսկոյե բնակավայրերը: Մեր վերահսկողության տակ է անցել Եվրոպայի խոշորագույն՝ Ուգլեգորսկայայի ջերմաէլեկտրակայանը»,- մանրամասնել է պաշտոնյան:

Նախարարը նաև տվյալներ է ներկայացրել, թե շարունակվող մարտական գործողությունների արդյունքում որքան զինտեխնիկա է ոչնչացրել ռուսական բանակը: Շոյգույի խոսքով, ռուսական զորքերը վերացրել են Javelin և NLAW 396 համակարգ, 6 HIMARS սարքավորումներ և այլն: