Գերեվարված Ազովի զինյալը պատմել է, որ գնդում մարդակերություն է կիրառվել, հայտնել է Մոսկվայի Հասարակական մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ազովում մարդակերություն էր կիրառվում։ Այս մասին ասվել է գերի ընկած գրոհայիններից մեկի ցուցմունքում»,- ասել է Վոլկովը։
Նա նաև ասել է, որ ըստ Ազովի զինյալների և գերի ընկած այլ ուկրաինացի զինվորների՝ ազգայնական ստորաբաժանումն իրեն հատուկ կաստա է համարել։ Նրանք արհամարհանքով են վերաբերվել Ուկրաինայի Զինված ուժերի մյուս ստորաբաժանումներին։
«Ազովը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործով լսումների ժամանակ Վոլկովը, հանդես գալով որպես վկա, կոչ է արել գնդի մարտիկներին ահաբեկիչներ ճանաչել։