Ներկա պահին չենք հաստատում ողջ քաղաքացի գտնելու մասին տեղեկությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նրա խոսքով' փրկարարական աշխատանքներ իրականացնող կամավորականները ձայներ էին լսել: «Մենք հիմա տվյալ հատվածում իրականացմում ենք որոնողա-փրկարարական աշխատանքներ, այդ թվում օգտագործում ենք հատուկ տեխնիկա' տեսախցիկներ, որպեսզի տեղազննություն իրականացնենք»,- ասաց Փամբուխչյանը:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված շտապօգնության մեքենայի մոտենալը, ասաց. «Նախապատրաստական աշխատանք է շտապօգնության մեքենայի արագ մոտենալը: Հաշվի առնելով, որ մեկ օրից ավելի է՝ քաղաքացին գտնվում է նման վիճակում, վայրկյանները կարևող են որոշիչ լինել: Երբ նման ազդակ ենք ստանում, բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ արագ բուժօգնություն կարողանանք ցուցաբերել»:
ԱԻ նախարարը հայտնել է նաև, որ առևտրի կենտրոնի տարածքի գրեթե 30 տոկոսը մաքրված է, աշխատանքները շարունակվելու են նաև գիշերը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ողջ քաղաքացի է հայտնաբերվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ։