Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ավարտել է «Հայրենական Ղարաբաղյան պատերազմ» անվանումով 8 սերիանոց գեղարվեստական ֆիլմի նկարահանման համար հայտարարված մրցույթը:
Տենդերի հաղթողը թուրքական ընկերություն է, հայտնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ կինոնկարի ստեղծման համար թուրքական ընկերությանը կվճարվի մոտ 1 մլն ԱՄՆ դոլար: Ֆիլմի առաջին սերիայի ցուցադրությունը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 8-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող օրը: