Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են սկսել հարավային ճակատում։

Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ ուկրաինական ԶՈւ-ին հղումով։

ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Խերսոնի ուղղությամբ իրականացվող հակահարձակման ժամանակ իրենց վերահսկողության տակ անցել է Սուխոյ Ստավոկ բնակավայրը:

Նրա խոսքով, այս պահին ուկրաինական զորքերը շարունակում են առաջխաղացում ունենալ: