ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի խոսքերը՝ նոր հակառուսական անհատական պատժամիջոցների հնարավորության մասին:

Ավելի վաղ Քեթրին Կոլոննան հայտարարել է, որ Եվրամիությունը դեռևս տարբերակներ ունի Ռուսաստանի դեմ նոր, այդ թվում՝ անհատական պատժամիջոցներ սահմանելու առումով, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նրանք էլ ոչինչ չունեն: Քիչ էր մնում՝ մոռանայի, ունեն չարակամություն, շատ չարակամություն, շատ-շատ չարակամություն»,-տելեգրամյան իր ալիքում գրել է Մարիա Զախարովան: